Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»–ը. կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում` մանկահասակ երեխա
19.09.2022,
15:31
Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»–ը. կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում` մանկահասակ երեխա

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ). «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ապարան քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել ավտոմեքենաների վարորդները, ուղևորներ՝ Ա. Ս.-ն (մոտ 5 տարեկան), Ս. Ե.-ն (ծնված 1959 թ.), Մ. Մ.-ն (ծնված 1990 թ.) և Ս. Մ.-ն (ծնված 2019 թ.), Դ. Վ.-ն (ծնված 2001 թ.), Հ. Օ.-ն (ծնված 1998 թ.), Ս. Մ.-ն (ծնված 1961 թ.) և մի կին (տվյալները չի հաջողվել պարզել), որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո՝ Մ․ Մ.-ն, Հ․ Օ.-ն և մի կին (անգիտակից վիճակում), տեղափոխվել են Երևան քաղաքի ԲԿ-ներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։–0–