Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել.ԱԻՆ-ի փորձագետները պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

16.08.2021, 18:15
Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել.ԱԻՆ-ի փորձագետները պարզաբանում է.ՎԻԴԵՈ
Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել.ԱԻՆ-ի փորձագետները պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/Նովոստի-Արմենի/․ Օգոստոսի 16-ին ժամը 5։44-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելեք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը, տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։

Հիշեցնենք, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 և օգոստոսի 7-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ։-0-