Վրաստան–Ադրբեջան գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում

10.05.2022, 10:43
Վրաստան–Ադրբեջան գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5 բալ
Վրաստան–Ադրբեջան գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 9-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.40⁰ և արևելյան երկայնության 45.80⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Լագոդեխի քաղաքից 57 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բարեկամավան, Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:–0–