Ոսկեվազի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել
07.04.2021,
19:47
Ոսկեվազի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 7 սպրիլի./Նովոստի–Արմենիա/. Ոսկեվազի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 7-ին, ժամը 16։09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի տներից մեկին հարակից այգում տեղի է ունեցել հրդեհ․ կա այրված դի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից այգում հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել՝ խաղողի վազեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փրկարարները Հ․ Կ․-ի (ծնված 1937 թ.) այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:–0–