Որսորդական հրացանից պատահաբար կրակել է բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային. արտակարգ դեպք Ջրվեժում

04.07.2022, 14:36
Որսորդական հրացանից պատահաբար կրակել է բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային. արտակարգ դեպք Ջրվեժում
Որսորդական հրացանից պատահաբար կրակել է բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային. արտակարգ դեպք Ջրվեժում
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում 51-ամյա տանտերը, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով, կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածք պատճառելով բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային:

51-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական հրացանը: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:–0–