Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին

15.09.2021, 12:45
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, 098 160487 հեռախոսահամարներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–