Խոշոր հրդեհ է բռնկվել Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում (ՖՈՏՈ)
15.07.2024,
10:21
Հրշեջները կրակի դեմ պայքարել են շուրջ 4 ժամ․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 15-ին, ժամը 00:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։

