Որպես անհետ կորած որոնվում է 16–ամյա Հովհաննես Հայրապետյանը. նա մանկատան սան է
23.07.2019,
10:37
Որպես անհետ կորած որոնվում է 16–ամյա Հովհաննես Հայրապետյանը. նա մանկատան սան է:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվում է 16–ամյա Հովհաննես Հայրապետյանը։
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Հովհաննես Հայրապետյանը։
«16–ամյա Հայրապետյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, (010) 59–06–05», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Հայրապետյանը Գավառի մանկատան սան է։–0–