Ողբերգություն Լոռիում. 4-ամյա աղջնակը ջրահեղձ է եղել սառցակալած ջրափոսում

16.01.2023, 19:08
Ողբերգություն Լոռիում. 4-ամյա աղջնակը ջրահեղձ է եղել սառցակալած ջրափոսում
Ողբերգություն Լոռիում. 4-ամյա աղջնակը ջրահեղձ է եղել սառցակալած ջրափոսում
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ հունվարի 15-ին ողբերգական դեպքէ տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» շտապօգնության կայանից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերից մեկը, որտեղ տանը հարակից լճակից դուրս են բերել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում 4-ամյա Տ․ Մորոզովան նշված գյուղի 1-ին փողոցի 244 հասեցի դիմաց գտնվող սառցակալած ջրափոսի մակերեսի վրայով անցնելիս, սառույցը կոտրվել է, և երեխան ընկել է ջրափոսը և ջրահեղձ եղել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-