Ողբերգական վրաերթ Մեծամորում. 14–ամյա հեծանվորդը մահացել է
11:55
03 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Մեծամորում։
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 17.10-ին, Մեծամոր քաղաքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդ Անդրանիկ Մանուկյանին, որը հիվանդանոցում մահացել է: