Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է

08.09.2022, 11:56
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ սեպտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։50-ի սահմաններում Volkswagen ID4X մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–