Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից

08.09.2021, 11:03
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս վրաերթի է ենթարկվել նրա դին հայտնաբերելուց ժամեր առաջ՝ գնացքը վարած սլաքավարի կողմից, ով վրաերթի ենթարկելով կնոջը, գնացքով հեռացել է դեպքի վայրից:

Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել է մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը:–0–