Ողբերգական դեպք Երևանում. Volgswagen-ի վարորդը, մեքենան վարելիս, հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ մեքենայի

07.12.2022, 14:41

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08։00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։

Շտապօգնության բժիշկներն արձանագրել են Volkswagen-ի վարորդի մահը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի մահացած վարորդի և Nissan-ի վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-