Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հրազդան գետից դուրս է բերվել տղամարդու մարմին, պարզվել է, որ նա աշխատում էր «Թումո»–ում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել, պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը։
Ջրասուզակները գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմինը և այն դուրս են բերել:
Դեպքի փաստով Մաշտոցի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Ռուբեն Ք.-ն է, ով աշխատում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: