Ողբերգական դեպք Վայոց Ձորում. հանդամասում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու շանթահարված դի

15.09.2020, 17:38
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. հանդամասում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու շանթահարված դի
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. հանդամասում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու շանթահարված դի
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Դմբլի յուրդ» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 59-ամյա Արևշատ Հովակիմյանի դին։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մարմնի վրա հայտնաբերվել են շանթահարման (կայծակի) հարվածի հետքեր։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Հովակիմյանը պահում էր մանր եղջերավոր անասուններ, և նրա հարազատները երեկվանից տեղեկություն չունեին դեպքի մասին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։–0–