Ողբերգական դեպք Լոռու մարզում. Հանդամասում 69-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ բերանքսիվայր վիճակում

18.05.2022, 14:03

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի սկզբնամասի՝ «Սադեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։

Պարեկներն ու ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են բերանքսիվայր մահացած, նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վարուժան Դ-ի դին։
Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-