Ողբերգական դեպք Գյումրիում. հիվանդանոց է տեղափոխվել 6–ամյա աղջնակ` մահացած վիճակում
20.04.2022,
14:03
Ողբերգական դեպք Գյումրիում. հիվանդանոց է տեղափոխվել 6–ամյա աղջնակ` մահացած վիճակում

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երեկ` ապրիլի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20։00-ի սահմաններում Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 6-ամյա աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Օդանավակայանի փողոցի տներից մեկից մահացած վիճակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում երեխան եղել է իրենց տան լոգարանում և նրան այնտեղ հայտնաբերել է հայրը, ով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան արդեն եղել է մահացած։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–