Ողբերգական դեպք Գեղարքունիքում. ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել, հայտնաբերվել է երկտող

07.10.2022, 13:39
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել, հայտնաբերվել է երկտող
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել, հայտնաբերվել է երկտող
ԵՐԵՎԱՆ,7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գերեզմաններ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի ընտանեկան գերեզմանում տաղավարի տանիքի ձողից կախված վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ն․Խ․-ի դին։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում վերջինս իր կողմից վարած ավտոմեքենայով այցելել է կնոջ գերեզմանին, որտեղ էլ ինքնասպանություն է գործել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նրա հագին սպորտային տաբատի գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել․ «Իմ վերջին ցանկությունը՝ կատարել կեսիս՝ կնոջս ցանկությունը, երկուսով գնանք վերև։ Չմեղադրել ոչ ոքի»։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–