Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 33–ամյա վարորդը մահացել է

17.05.2022, 11:15
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 33–ամյա վարորդը մահացել է
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 33–ամյա վարորդը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–