Ողբերգական ավտովթար Կոտայքում. 60–ամյա վարորդը տեղում մահացել է

05.08.2019, 15:13
Ողբերգական ավտովթար Կոտայքում. 60–ամյա վարորդը տեղում մահացել է:
Ողբերգական ավտովթար Կոտայքում. 60–ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` օգոստոսի 5-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ 60-ամյա Վարագ Ղ․-ն իր վարած ՎԱԶ-21140 մակնիշի ավտոմեքենայով Կարենիս գյուղից դեպի Արգել տանող 1-ին շրջադարձի ձախակողմյա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատի հիմքին, որից հետո կողաշրջված վիճակում հայտնվել ոչ երթևեկելի գոտու հատվածում։

Վթարի հետևանքով վարորդ Վարագ Ղ-ն տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հադվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։–0–