Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Opel–ը բախվել է սյան ու հայտնվել Սևանա լճի ափին (ՖՈՏՈ)

29.04.2021, 12:00
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Opel–ը  բախվել է սյան ու հայտնվել Սևանա լճի ափին.ՖՈՏՈ
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Opel–ը  բախվել է սյան ու հայտնվել Սևանա լճի ափին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 29-ին, ժամը 07:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 - рис.1

«Պարզվել է, որ Սևան - Գետափ ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել լճափին․ ուղևորը տեղում մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 - рис.2

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:–0–