Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Mercedes–ն ընկել է ճահիճը, վարորդը և ուղևորը մահացել են

22.06.2022, 10:53
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Mercedes–ն ընկել է ճահիճը, վարորդը և ուղևորը մահացել են
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Mercedes–ն ընկել է ճահիճը, վարորդը և ուղևորը մահացել են
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Հունիսի 22-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճում։

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կոտրել երկաթյա արգելապատնեշը և շրջվել ճահճացած ջրի մեջ:

Ջրափրկարարները ճահճից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան:–0–