Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 2 մարդ մահացել է, կա վիրավոր

18.12.2024, 12:01
Մեքենաներ են բախվել, 2 մարդ տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 2 մարդ մահացել է, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Sprinter» և «Toyota Carina» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի հետևանով 2 մարդ տեղում մահացել է, 1 մարդ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։