421.45
4.21
389.04
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ոչ թե շինհրապարակում երկաթե ամրանն էր ընկել, այլ դանակահրել էին. սպանության փորձ Ծաղկաձորում (ՎԻԴԵՈ)

21:28
26 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել էր ահազանգ, որ պարանոցի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա տղամարդ, որը Հրազդանի բնակիչ է: Նրան հիվանդանոց հասցրած անձը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ պարանոցին երկաթե ամրան է ընկել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ծաղկաձորի Սարալանջի փողոցի շինհրապարակ մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տուժողը շինարարական աշխատանքների ղեկավարն է, և ամենաառանցքայինը՝ վնասվածքը պատահականության հետևանք չէր. նրան դանակահարել էին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց միացան նաև Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները։ Կարճ ժամանակում Հրազդանի քրեական հետախույզները պարզեցին եղելությունը։ Նախնական տվյալներով՝ ժամը 12.45-ի սահմաններում շինհրապարակում փողային հարցերի շուրջ վեճ էր ծագել։ Այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակով խփել էր նրա հետ նախկինում աշխատած 65-ամյա մի տղամարդ, որը Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ է:

Հրազդանի ոստիկանների հետագա համագործակցությունը Վարդենիսի բաժնի ծառայողների հետ էր: Նույն օրը, երեկոյան ժամը 9-ին մոտ, Փամբակում կասկածվողը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է:
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:03
09 Ապրիլի 2024
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է հերոինով աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է հերոինով աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ
19:37
08 Ապրիլի 2024
16–ամյա պատանին զենքի խանութից գազային ատրճանակ է գնել ու 17–ամյա պատանուց գողացել 120 հազար դրամ
16–ամյա պատանին զենքի խանութից գազային ատրճանակ է գնել ու 17–ամյա պատանուց գողացել 120 հազար դրամ
16:07
08 Ապրիլի 2024
Երևանի մետրոյի դեպոյի մոտ զենք–զինամթերքով տոպրակ է հայտնաբերվել
70 փամփուշտ, նռնակ , ատրճանակ․ Երևանի մետրոյի դեպոյի մոտ զենք–զինամթերքով տոպրակ է հայտնաբերվել
15:48
08 Ապրիլի 2024
Խոշոր հրդեհ էլեկտրական ենթակայանում․ դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում․ ՖՈՏՈ
12:24
08 Ապրիլի 2024
20 տոննա հեղուկ գազով բեռնված բեռնատար է կողաշրջվել, 52–ամյա վարորդը մահացել է
20 տոննա հեղուկ գազով բեռնված բեռնատար է կողաշրջվել, 52–ամյա վարորդը մահացել է
14:13
05 Ապրիլի 2024
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է (ՎԻԴԵՈ)
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է․ ՎԻԴԵՈ
12:16
05 Ապրիլի 2024
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել․ ՎԻԴԵՈ
10:25
05 Ապրիլի 2024
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ․ ՖՈՏՈ
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ