Վիճել ու դանակով խփել է որովայնին. դաժան սպանություն Արտաշատում
09.09.2020,
17:37
Վիճել ու դանակով խփել է որովայնին. դաժան սպանություն Արտաշատում

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել: Հայտնել են նաև, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 39-ամյա տղամարդու։ Ժամը 06.50-ին տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է,հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նախորդ օրը, ժամը 22.45-ի սահմաններում, Արտաշատի բնակիչ, 36-ամյա տղամարդը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում վիճաբանել է մահացածի հետ և դանակով խփել նրա որովայնին։
«Սեպտեմբերի 9-ին, ժամը 08.30-ին, տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է նախաքննություն։–0–
Загружается новость ... "Лево"