+16
Եղանակը Երևանում
Հայ

Վիճել են ու դանակով հարվածել. Սպանություն` Արմավիրի մարզի հայտնի «Մեյմանդար» շուկայում

11:48
16 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` հունվարի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։00-ից 19։10 ընկած ժամանակահատվածում ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի գյուղում՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայում, վիճաբանություն է տեղի ունեցել և ըստ օպերտիվ տեղեկությունների՝ կան տուժածներ։

Ոստիկաններն ու քննիչները նշված շուկայում՝ կանաչեղենի վաճառքի բաժնում՝ տաղավարներից մեկի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի՝ պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայի հետքով։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Սարգիս Ա․-ն է։

Ոստիկանությունում նաև օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Հ․-ն է։

Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի տեղեկություներով՝ մինչ դատաբժիշկը սպանության վայրում աշխատում էր, Վաղարշապատի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սպանություն կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի ու գտնվում է Երևանում։

Ոստիկանության օպերատիվ խմբերը ուղևորվել են Երևան ու Գրիգոր Լուսավորիչ փողոցում հայտնաբերել կասկածյալին ։

Կայքի տեղեկություններով, սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերված ու քննչական բաժին ներկայացվածը Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Կ․-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։

Կայքի տեղեկություններով՝ Անդրանիկ Կ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
14:12
24 Մարտի 2023
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ. ՎԻԴԵՈ
11:11
24 Մարտի 2023
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
08:05
24 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
12:56
23 Մարտի 2023
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո, հրապարակվել են կադրեր դեպքի վայրից
12:15
23 Մարտի 2023
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
11:17
23 Մարտի 2023
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում (ՎԻԴԵՈ)
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. ՎԻԴԵՈ
21:54
22 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը վերածվել է ջարդոնի, կան տուժածներ
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
15:03
22 Մարտի 2023
Երևանում 40-ամյա տղամարդը մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում 40-ամյա տղամարդը մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել. ՎԻԴԵՈ
10:56
22 Մարտի 2023
Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը
Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը
10:40
22 Մարտի 2023
Մեքենան ջարդուփշուր է եղել. Գյումրիում ավտովթարի հետևանքով կան զոհեր (ՖՈՏՈ)
Գյումրիում խոշոր ավտովթարի հետևանքով կան զոհեր, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈ
20:06
21 Մարտի 2023
ՀՀ-ում 53-ամյա կինը զբաղվել է թմրանյութերի իրացմամբ (ՎԻԴԵՈ)
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր. ՎԻԴԵՈ