414.13
4.77
387.04
+30
Եղանակը Երևանում
Հայ

Վերցրել է հրացանն ու կոթով հարվածել հարևանի գլխին. գյուղացիների վեճն ավարտվել է կոմայով ու հոսպիտալացմամբ

17:20
24 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը) հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Այգեզարդ գյուղի երկու բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և խուլիգանություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Դեպքի վերաբերյալ ահազանգն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է 2021թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:15-ին, որով ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժինը տեղեկացվել է, որ բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի 2 բնակիչ, նրանցից մեկը՝ «Գանգուղեղային տրավմա, կոմա», մյուսը՝ «Գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Այգեզարդ գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում նույն գյուղի 47-ամյա բնակիչն իր վարած ավտոմեքենայով բախվել է 25-ամյա համագյուղացու ավտոմեքենային, որից հետո իջնելով ավտոմեքենայից՝ ձեռքին եղած հրացանը պահել է երիտասարդի ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցրել: Նրանց միջև քաշքշուկ է առաջացել, որի ընթացքում կրակոց է արձակվել, իսկ 25-ամյա երիտասարդը, հրացանը խլելով համագյուղացու ձեռքից, խզակոթով հարվածել է վերջինիս գլխին: Վիճաբանությանը միջամտած անձանցից մեկը հարվածել է երիտասարդին, որից հետո վերջինիս եղբայրը մոտեցել և մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա գլխին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
06 Հունիսի 2023
23–ամյա երիտասրադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը (ՎԻԴԵՈ)
23–ամյա երիտասրադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը. ՎԻԴԵՈ
15:25
06 Հունիսի 2023
Թշնամական հարաբերություններ են ունեցել. տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
Տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
12:53
06 Հունիսի 2023
Փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
Օձերն ակտիվանում են. փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
22:03
05 Հունիսի 2023
«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
Կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
14:43
05 Հունիսի 2023
Սևանում երիտասարդը հրել գցել է 11–ամյա տղային ու գողացել 4000 դրամը
Ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը
12:05
05 Հունիսի 2023
Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել. փորձագետները պարզում են պատճառը
Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել

11:54
05 Հունիսի 2023
Օձերն ակտիվանում են. մեկ օրում 12 ահազանգ է ստացվել
Օձերն ակտիվանում են. Փրկարար ծառայությունը մեկ օրում 12 ահազանգ է ստացել
10:18
05 Հունիսի 2023
Մյասնիկյան պողոտայում Opel-ը բախվել է մայթեզրին ու շրջվել. կան տուժածներ
Մյասնիկյան պողոտայում Opel-ը բախվել է մայթեզրին ու շրջվել. կան տուժածներ
13:56
04 Հունիսի 2023
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ (ՎԻԴԵՈ)
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՎԻԴԵՈ
15:26
02 Հունիսի 2023
Վիճել է, դանակահարել հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)
Ճակատագրականն այն էր, որ նա վիճելու էր եկել` դանակով զինված. ՎԻԴԵՈ
12:45
02 Հունիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարից վիրավորված մարզիկներից մեկը մահացել է
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր
11:15
02 Հունիսի 2023
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը