Վեդիում ծննդկան և նորածին են մահացել
02.08.2019,
17:02
Վեդիի ԲԿ–ում ծննդկան և նորածին են մահացել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արարատի մարզի Վեդիի ԲԿ–ում ծննդկան և նորածին են մահացել։
Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծննդկանը 29 տարեկան էր, և սա նրա 3–րդ հղիությունն էր։
Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։–0–