Վայոց Ձորում վրաերթի հետևանքով 10 տարեկան երեխա է մահացել

08.11.2021, 16:01
Վայոց Ձորում վրաերթի հետևանքով 10 տարեկան երեխա է մահացել
Վայոց Ձորում վրաերթի հետևանքով 10 տարեկան երեխա է մահացել
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08:40–ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած ВАЗ 21740 մակնիշի ավտոմեքենայով  Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1.8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 10-ամյա Երվանդ Հ.-ին: 

Երեխան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–