Վարորդը տեղում մահացել է. Երևանում տեսախցիկն արձանագրել է ողբերգական ավտովթարի պահը (ՎԻԴԵՈ)

16.03.2023, 11:57
Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Երևանում մարտի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը. ՎԻԴԵՈ
Վարորդը տեղում մահացել է. Երևանում տեսախցիկն արձանագրել է ողբերգական ավտովթարի պահը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Երևանում մարտի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, մարտի 14–ին ժամը 07։25-ի սահմաններում Škoda մակնիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Պարույր Սևակ 1 հասցեում գործող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի բազալտե սանդուղքներին և հենապատին։

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով, վարորդը Երևանի բնակիչ 45–ամյա Արթուր Բ.–ն է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–