Վանաձորում հորդառատ անձրևներից փողոցները վերածվել են հսկայական գետերի (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

10.08.2021, 11:13
Իսկական հոլիվուդյան կինո Վանաձորում. հորդառատ անձրևներից փողոցները վերածվել են հսկայական գետերի.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Վանաձորում հորդառատ անձրևներից փողոցները վերածվել են հսկայական գետերի (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Վանաձորում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի փողոցներում իսկական հեղեղ էր։

 - рис.1

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 9-ին, ժամը 17։33-ից մինչև 18։50-ը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Վանաձոր քաղաքում տեղացած անձրևների, կարկուտի և քամու հետևանքով առաջացած սելավաջրերը լցվել են Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը։

 - рис.2

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

 - рис.3

Փրկարարները քաղաքապետարանի կոմունալ բաժնի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ սելավաջրերը հեռացրել են 7 բազմաբնակարան շենքերի և 13 առանձնատների նկուղներից և շքամուտքերից։–0–