413.47
4
386.35
+23
Եղանակը Երևանում
Հայ

Վալենսիա-Վիեննա-Երևան չվերթով փորձել է ներմուծել մոտ 1կգ մարիխուանա. թմրամիջոցի ապօրինի ներմուծման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

12:49
17 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ա․Ս. պատրաստվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով ներմուծել թմրամիջոցներ:

«Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը` տվյալ քաղաքացու ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է քաղաքացու ինքնությունը, ով Վալենսիա-Վիեննա-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցների կողմից ենթարկվել է համապատասխան մաքսային հսկողության: Ուղեբեռների մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ  1կգ 400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ 3 փաթեթ, որոնք թաքցված են եղել քաղաքացու ուղեբեռի մեջ հայտնաբերված քաղցրավենիքի՝ երեք ստվարաթղթե տուփերում:

Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածներն, ինչպես նաև Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված իրերն ու առարկաները ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը), ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացին կալանավորվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:41
21 Սեպտեմբերի 2023
Երևանում 30-ամյա կին է դանակահարվել
Երևանում 30-ամյա կին է դանակահարվել
15:47
18 Սեպտեմբերի 2023
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
11:01
17 Սեպտեմբերի 2023
Արտառոց դեպք Երևանի մանկապարտեզներից մեկում. աշխատակիցները բռնություն են գործադրում սանի նկատմամբ
Ըստ երեխայի ծնողների, փոքրիկը դեռ երկու տարեկան չկա և դեռ չի խոսում
16:00
15 Սեպտեմբերի 2023
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում (ՎԻԴԵՈ)
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում. ՎԻԴԵՈ
13:57
15 Սեպտեմբերի 2023
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
12:02
15 Սեպտեմբերի 2023
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
10:33
15 Սեպտեմբերի 2023
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
15:49
14 Սեպտեմբերի 2023
23–ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Կիևյան կամրջից
Այսօր Երևանում ինքնասպանություն է կանխվել
15:31
14 Սեպտեմբերի 2023
Երևանում կրակոցներ են հնչել, հարազատ եղբայրներ են հոսպիտալացվել. ԶԼՄ
Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. հոսպիտալացվածները հարազատ եղբայրներ են
12:33
14 Սեպտեմբերի 2023
Բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
Երևանում բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
10:36
14 Սեպտեմբերի 2023
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
12:28
13 Սեպտեմբերի 2023
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել