Յունիբանկում գրանցված պայթյունի հետևանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել է, նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք
06.07.2022,
13:08
Յունիբանկում գրանցված պայթյունի հետևանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել է, նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Տուժածներից չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:
Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Ինչպես հայտնել են բանկից, պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:–0–