Ուղևորը, մեքենայից իջնելիս, գետնին գցել է փաթաթած 1000 դրամանոց ու տեղափոխվել է ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
24.07.2023,
14:57
Ուղևորը, մեքենայից իջնելիս, գետնին գցել է փաթաթած 1000 դրամանոց ու տեղափոխվել է ոստիկանություն. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի լույս 21–ի գիշերը Գեղարքունիքի պարեկները Սևանում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 22–ամյա երիտասարդի վարած Mercedes մակնիշի մեքենան։ Ուղևորներից մեկը, մեքենայից իջնելիս, գետնին գցել է փաթաթած թղթադրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Իրավապահները ձերբակալել են վարորդին և երկու ուղևորին, ապա տեղափոխել ոստիկանության Սևանի բաժին։ 21–ամյա երիտասրադի խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչ և գաղտնի փականով դանակ, իսկ նետածի վերաբերյալ նա հայտնել էր, որ փաթեթում մարիխուանա է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–