Ուղևորուհին բացել է օդանավի վթարային ելքի դուռը` «թարմ օդ շնչելու համար» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տարօրինակ միջադեպ է գրանցվել Չինաստանի Ուխան նահանգի միջազգային օդանավակայանում։
Երբ ավարտվում էր Xiamen Airlines ավիաընկերության ուղևորների նստեցումը և օդանավը գտնվում էր թռիչքուղու վրա, ուղևորներից մեկը համարել է, որ օդանավի սրահում «չափազանց տոթ է» ու օդանավի օդ բարձրանալուց վայրկյաններ առաջ բացել է վթարային ելքի դուռը` «թարմ օդ շնչելու համար», գրում է life.ru-ն` հղում անելով Mirror–ին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է անվրդով ուղևորուհին, նստած օդանավի բաց դռան մոտ, վայելում թարմ օդը։ Իսկ բորտուղեկցորդուհիներն անհանգիստ այս ու այնկողմ են գնում` զգուշացնելով ուղևորներին ոչ մի դեպքում չդիպչել դռանը։
Օդանավի անձնակազմը ստիպված է եղել հաղորդել կանոնները խախտելու մասին, և ոստիկանությունը կնոջն իջեցրել է օդանավից, ինչի հետևանքով օդանավը մեկնել է 1 ժամ ուշացումով։–0–