ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված կնոջ դի կա։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանները պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։–0–