Տիգրան Մեծի պողոտայում մի տղամարդ դանակը պահել էր կնոջ պարանոցին ու սպառնալիքներ հնչեցրել (ՎԻԴԵՈ)
06.02.2020,
20:08
Տիգրան Մեծի պողոտայում մի տղամարդ դանակը պահել էր կնոջ պարանոցին ու սպառնալիքներ հնչեցրել. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների գործողությունների շնորհիվ, տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դանակը վերցվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–Տեսանյութը` Dina Grigoryan Youtube-յան էջից