Տեղի է ունեցել փլուզում. մետրոն աշխատում է արտակարգ ռեժիմով

01.04.2023, 15:59
Տեղի է ունեցել փլուզում. մետրոն աշխատում է արտակարգ ռեժիմով
Տեղի է ունեցել փլուզում. մետրոն աշխատում է արտակարգ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փլուզման հետևանքով տուժածներ չկան։

Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան՝ առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։-0-