Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք. շունը կծել է գյուղացուն և սատկել

19.08.2022, 14:38
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք. շունը կծել է գյուղացուն և սատկել
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք. շունը կծել է գյուղացուն և սատկել
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոն ս/թ օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արծվաբերդ համայնքում գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու, ապա, մի քանի ժամ անց, անկել:

ՍԱՏՄ տեսուչներն արագ արձագանքել են՝ շան գլուխը նույն օրը տեղափոխելով ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

«Լաբորատոր հետազոտությունն արձանագրել է դրական արդյունք՝ շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը», - նշվում է գերատեսչության հաղորդազրության մեջ:

Այս մասին տեղյակ է պահվել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, տեղեկատվությունը հասանել է ԿԱՀԿ կայքում:

Տուժած անձն անմիջապես դիմել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Քաղաքացին չի հոսպիտալացվել:-0-