411.9
7.02
411.04
+25
Եղանակը Երևանում
Հայ

Տավուշում 58–ամյա տղամարդը ոչ սթափ վիճակում անառակաբարո գործողություններ է կատարել 8–ամյա աղջկա նկատմամբ, տղամարդը կալանավորվել է

12:10
08 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 8-ամյա երեխայի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը, 2022թ. մայիսի 27-ին գտնվելով ոչ սթափ վիճակում, տեղեկանալով նույն բնակավայրում բնակվող երեխայի ծնողների՝ տնից բացակայելու մասին, օգտվելով այդ հանգամանքից, անառակաբարո գործողություններ է կատարել մանկահասակ` 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ, սակայն հարևանուհին լսելով երեխայի օգնություն կանչելու և լացի ձայները, օգնության է հասել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Անառակաբարո գործողությունները): Երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի ներկայացուցիչ:

58-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ 58-ամյա տղամարդը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատամամբ կալանավորումը որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
12 Հուլիսի 2022
SpaceX–ի հրթիռը պայթել է փորձարկումների ժամանակ (ՎԻԴԵՈ)
SpaceX–ի հրթիռը պայթել է փորձարկումների ժամանակ. ՎԻԴԵՈ
13:30
12 Հուլիսի 2022
Վնասված տանիքներ, մեքենաներ, կոտրված ծառեր ու էլեկտրալարեր. Երևանում և մարզերում գրանցվել են վնասներ քամու հետևանքով (ՖՈՏՈ)
Վնասված տանիքներ, մեքենաներ, կոտրված ծառեր ու էլեկտրալարեր. Երևանում և մարզերում գրանցվել են վնասներ քամու հետևանքով. ՖՈՏՈ
11:26
12 Հուլիսի 2022
Ողբերգական դեպք Կոտայքում. մեղուները հարձակվել են 51–ամյա տղամարդու վրա, հետո նա վրաերթի է ենթարկվել զարմիկի կողմից ու մահացել (ՎԻԴԵՈ)
Ողբերգական դեպք Կոտայքում. մեղուները հարձակվել են 51–ամյա տղամարդու վրա, հետո նա վրաերթի է ենթարկվել զարմիկի կողմից ու մահացել. ՎԻԴԵՈ
01:23
12 Հուլիսի 2022
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
18:47
11 Հուլիսի 2022
Երևանի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներ են տարհանվում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներ են տարհանվում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:22
11 Հուլիսի 2022
Մոսկվայում ծառն ընկել է տղամարդու վրա. վերջինս տեղում մահացել է (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ծառն ընկնում է տղամարդու վրա. սարսափելի կադրեր Մոսկվայից. ՎԻԴԵՈ
11:44
11 Հուլիսի 2022
Հայաստանում երրորդ երկրաշարժն է գրանցվել, ուժգնությունը` 4 բալ
Հայաստանում երրորդ երկրաշարժն է գրանցվել, ուժգնությունը` 4 բալ
10:16
11 Հուլիսի 2022
Երկրորդ երկրաշարժը մեկ օրում. Հայաստանում քիչ առաջ կրկին երկրաշարժ է գրանցվել
Երկրորդ երկրաշարժը մեկ օրում. Հայաստանում քիչ առաջ կրկին երկրաշարժ է գրանցվել
09:55
11 Հուլիսի 2022
Հայաստանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են նաև Երևանում
Հայաստանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են նաև Երևանում
22:06
10 Հուլիսի 2022
Կիևյան կամրջից 23-ամյա երիտասարդ է նետվել
Կիևյան կամրջից 23-ամյա երիտասարդ է նետվել
21:18
10 Հուլիսի 2022
Խոշոր ավտովթար Երևանում. Jeep-ը բախվել է եզրաքարին ու կողաշրջված վիճակում հայտնվել Թոխմախի գերեզմանների տարածքում
Խոշոր ավտովթար Երևանում. Jeep-ը բախվել է եզրաքարին ու կողաշրջված վիճակում հայտնվել Թոխմախի գերեզմանների տարածքում
23:27
08 Հուլիսի 2022
Արտակարգ պատահար Երևանում. Դավթաշենի կամրջի բետոնի ծեփամածիկները թուլացել ու թափվել են
Արտակարգ պատահար Երևանում. Դավթաշենի կամրջի բետոնի ծեփամածիկները թուլացել ու թափվել են