ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 25-ին, ՀՀ ոստիկանությունը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները,Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում տեղադրված արագաչափի տակ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, պարզվել է, որ այն «հերոին» տեսակի թմրամիջոց է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը, պարզում են, թե ով և ինչ պայմաններում է նշված թմրամիջոցը տեղադրել արագաչափի տակ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–