417.14
4.83
386.42
+13
Եղանակը Երևանում
Հայ

Տան բակում հայտնաբերվել են կնոջ ոտքերի` ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, կացին. հրապարակվել են Վանաձորում դաժան սպանության հանգամանքները

10:38
27 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել սպանված կնոջ՝ 1945թ. ծնված ամուսինը և որպես կասկածյալ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

«Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առգրավվել են կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռնրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռվ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:43
20 Մայիսի 2023
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
20:51
19 Մայիսի 2023
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա
14:42
19 Մայիսի 2023
Նուբարաշենի աղբավայրում, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Նուբարաշենի աղբավայրում, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
12:53
19 Մայիսի 2023
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել (ՎԻԴԵՈ)
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել. ՎԻԴԵՈ
11:48
19 Մայիսի 2023
Երևանում առավոտյան կրակոցներ են հնչել. հոսպիտալացվածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է. ԶԼՄ
Երևանում առավոտյան կրակոցներ են հնչել, ԶԼՄ–ները հայտնում են, որ հոսպիտալացվածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է
11:42
19 Մայիսի 2023
Արտաշատում 14 երեխա է հոսպիտալացվել` թունավորման ախտանիշներով
Արտաշատում 14 երեխա է հոսպիտալացվել` թունավորման ախտանիշներով
10:03
19 Մայիսի 2023
Հրազդան գետում դի է հայտնաբերվել
Հրազդան գետում տղամարդու դի է հայտնաբերվել
14:44
18 Մայիսի 2023
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում. դեպքի վայրում է 4 մարդական հաշվարկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում. դեպքի վայրում է 4 մարդական հաշվարկ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
09:58
18 Մայիսի 2023
Մաշտոցի պողոտայում 5 մեքենա է բախվել. 5 տուժածները հոսպիտալացվել են
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ
16:22
17 Մայիսի 2023
Քիչ առաջ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին
Քիչ առաջ փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն' Աշոտ Փաշինյանին
15:51
17 Մայիսի 2023
Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցր' պահանջելով ադամանդյա մատանին (ՎԻԴԵՈ)
Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցր' պահանջելով ադամանդյա մատանին. ՎԻԴԵՈ
10:41
17 Մայիսի 2023
Գյումրիում 52–ամյա տղամարդը սպառնում էր նռնակ պայթեցնել (ՎԻԴԵՈ)
Պահանջել է, որ կինն ու որդին իրեն տեսակցեն. Գյումրիում 52–ամյա տղամարդը սպառնում էր նռնակ պայթեցնել. ՎԻԴԵՈ