«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վայրը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (ՎԻԴԵՈ)

14.08.2022, 18:25
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վայրը՝ թռչնի թռիչքի բարձրությունից. ՎԻԴԵՈ
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վայրը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. DroDrone-ի Facebook-յան էջում հրապարակվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վայրի կադրերը՝ թռչնի թռիչքի բարձրությունից:

Այսօր ժամը 13:23-ի սահմաններում ուժեղ պայթյուն է որոտացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայրում աշխատում է երկու տասնյակից ավել մարտական հաշվարկ:

Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չկա, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:-0-