«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի փլատակների տակից հանվել է 1 քաղաքացու դի. ԱՆ

14.08.2022, 20:14
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի փլատակների տակից հանվել է 1 քաղաքացու դի
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի փլատակների տակից հանվել է 1 քաղաքացու դի. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի փլատակների տակից փրկարարները գտել են 1 քաղաքացու դի, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:

Այսօր ժամը 13:23-ի սահմաններում ուժեղ պայթյուն է որոտացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։-0-