«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում թունավորվել է 33 մարդ. ԲԿ–ն մանրամասնում է

20.09.2020, 21:10
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում թունավորվել է 33 մարդ. ԲԿ–ն մանրամասնում է
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում թունավորվել է 33 մարդ. ԲԿ–ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկատվություն է հայտնում ԲԿ–ում գրանցված թունավորման դեպքերի մասին։

Նրա հաղորդմամբ, 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։

«Տեղեկացնենք,որ սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ»,– նշել է նա։

Խաչատրյանը նաև տեղեկացնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

«Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար», – հայտնել է Խաչատրյանը։–0–