«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6-ամյա աղջնակ, ով ընկել է 7-րդ հարկից․վիճակը ծանր է՝ դրական դինամիկայով

13.09.2021, 19:10

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից։ Այս մասին նշվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Facebook-յան էջում։ 

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը: 

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո: Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրկան դինամիկա», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-