584.78
6.68
494.78
+34
Եղանակը Երևանում
Հայ

Սրբիչը մտցրել է նորածնի բերանը. հրապարակվել են մոր կողմից սեփական երեխային սպանելու դաժան մանրամասները

12:41
30 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Քննչական կոմիտեն հրապարակել է մոր կողմից սեփական երեխային սպանելու դաժան մանրամասները։

2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել  է նորածնի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ:

Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:17
18 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար Լոռու մարզում․Opel-ը 30 մետր բարձրությունից ընկել է ձորը, 55-ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Լոռու մարզում․Opel-ը 30 մետր բարձրությունից ընկել է ձորը, 55-ամյա վարորդը մահացել է.ՖՈՏՈ
16:11
17 Հուլիսի 2021
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
23:50
16 Հուլիսի 2021
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
18:33
16 Հուլիսի 2021
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
12:51
16 Հուլիսի 2021
73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը
19:57
15 Հուլիսի 2021
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
12:04
15 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:58
15 Հուլիսի 2021
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
18:37
14 Հուլիսի 2021
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին (ՎԻԴԵՈ)
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին.ՎԻԴԵՈ
15:44
14 Հուլիսի 2021
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
14:58
14 Հուլիսի 2021
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ.ՖՈՏՈ
14:48
14 Հուլիսի 2021
Թումոյի այգում կնոջ դի է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում
Թումոյի այգում կնոջ դի է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում