Սպիտակցի Հայկոն սրտի կաթվածով հոսպիտալացվել է

12.03.2021, 21:40
Սպիտակցի Հայկոն սրտի կաթվածով հոսպիտալացվել է
Սպիտակցի Հայկոն սրտի կաթվածով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, այսօր սրտի կաթված է ստացել և շտապ տեղափոխվել «Ատղիկ» բժշկական կենտրոն, հայտնում է armlur.am–ը:

Կայքի տեղեկություններով, Հայկ Ղևոնյանի առողջական վիճակն այնքան վատ է եղել, որ հենց մեքենայի մեջ են սկսել նրան առաջին օգնությունը ցույց տալ:

Նրա առողջական վիճակն այս պահին արդեն լավ է: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:–0–