Սպանություն Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով

07.06.2023, 11:19
Նախօրեին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
Սպանություն Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 6-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:

Ոստիկանները նշված վայրում հայնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 կրակված պարկուճ և արնանման հետքեր։

Կայքի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ 35-ամյա Վարազդատ Գասպարյանն է, ով հայտնի է «Գնունեցի Վարազիկ» մականվամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–