412.08
5.15
388.17
+12
Եղանակը Երևանում
Հայ

Սպանել է` քարով ու փայտով խփելով գլխին. 65–ամյա տղամարդու դաժան սպանությունը բացահայտվել է մեկ ամիս անց (ՎԻԴԵՈ)

14:52
23 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում բնակվող 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 13-ին եղբայրը՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել ու չի վերադարձել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Ոստիկանության ծառայողների որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով: Նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել՝ սպանության հատկանիշներով։

Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Տավուշի ու Իջևանի բաժինների, ինչպես և Տավուշի մարզային քննչական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին դեպքից ավելի քան մեկ ամիս անց։

Նոյեմբերի 19-ին հայտնաբերված ու բաժին բերման ենթարկված 39-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ ինքն է սպանել Խաչատուր Սուլյանին՝ քարով ու փայտով խփելով գլխին։ 39-ամյա տղամարդը, որը Այգեձորի բնակիչ է, ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:10
03 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին՝ բեռնատարի մասնակցությամբ. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին՝ բեռնատարի մասնակցությամբ. կան տուժածներ. ՖՈՏՈ
14:04
03 Մարտի 2023
Կարբիում պարեկը փորձել է գողություն անել տնից, սակայն գյուղացիները բռնել են նրան ու ծեծել
Կարբիում պարեկը փորձել է գողություն անել տնից, սակայն գյուղացիները բռնել են նրան ու ծեծել
13:20
03 Մարտի 2023
Ողբերգական վրաերթ Երևանում.70–ամյա հետիոտնը շտապօգնության մեքենայում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում.70–ամյա հետիոտնը շտապօգնության մեքենայում մահացել է
12:51
03 Մարտի 2023
21–ամյա համագյուղացին մարմնական վնասվածքներ է հասցրել 94–ամյա կնոջը
Հարևանուհին տեսել էր, որ 94–ամյա կինն ընկած է հյուրասենյակի հատակին
14:51
02 Մարտի 2023
Կրակոցներ Ջրվեժում. գլխուղեղի վնասվածքով 50–ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Կրակոցներ Ջրվեժում. գլխուղեղի վնասվածքով 50–ամյա տղամարդը հոսպիտալացվել է
14:34
02 Մարտի 2023
Վեճ, կրակոց, վրաերթ. Երևանում 26–ամյա երիտասարդն իսկական իրարանցում է առաջացրել (ՎԻԴԵՈ)
Վեճ, կրակոց, վրաերթ. Երևանում 26–ամյա երիտասարդն իսկական իրարանցում է առաջացրել. ՎԻԴԵՈ
18:22
01 Մարտի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգաերկրաշարժեր է կանխատեսել
Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգաերկրաշարժեր է կանխատեսել
15:51
01 Մարտի 2023
Երևանում 14–ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել. նա ասել է, որ գնել է այն list.am–ից
Ասել է, որ գնել է list.am–ից. Երևանում 14–ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել
15:23
01 Մարտի 2023
Հայաստանցիները զգացել են Վրաստանում գրանցված 5–6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
Հայաստանցիները զգացել են Վրաստանում գրանցված 5–6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
14:10
01 Մարտի 2023
Տառերի պուրակի մոտ մեքենա է այրվել (ՖՈՏՈ)
Տառերի պուրակի մոտ մեքենա է այրվել. ՖՈՏՈ
11:46
01 Մարտի 2023
Արմավիրի մարզում 46–ամյա աները որսորդական հրացանով սպանել է 31–ամյա փեսային
Արմավիրի մարզում 46–ամյա աները որսորդական հրացանով սպանել է 31–ամյա փեսային
13:49
28 Փետրվարի 2023
«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի
«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի